ՔՊ-ի տունը կռիվ է ընկել. Փաշինյանը վրդովվել է․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի երեկվա լուրից հետո իշխանության տունը կռիվ է ընկել: Գրել էինք, որ «Քաղաքացիական պայմանագիր» խորհրդարանական խմբակցության պատգամավորների ու վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ օրերս տեղի ունեցած հանդիպման ժամանակ եւս մեկ անգամ պայմանավորվել են, որ հանդիպման մանրամասները լրատվամիջոցներին չպետք է հայտնի դառնա:

«Ժողովուրդ» օրաթերթը, սակայն, որոշ մանարամասներ գրել էր այդ հանդիպումից, ինչից հետո՝ երեկ, ԱԺ-ում պատգամավորները թեժ քննարկում են ունեցել, թե ինչպես կամ ինչ խողովակներով է մամուլը ինֆորմացիայի տիրապետում: Մենք գրել էինք նաեւ, որ Կառավարություն-Ազգային ժողով երեկ տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ, ըստ նախնական պայմանավորվածություն, ՔՊ-ականները պետք է նախապես հստակեցված հարցեր ուղղեին վարչապետին: Այսինքն՝ Փաշինյանը կանխավ պետք է իմանար՝ թիմակիցներն ինչ հարց են իրեն տալու, որ ըստ այդմ պատասխանի դրանց: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ Նիկոլ Փաշինյանին լուրի հատկապես այդ հատվածն է վրդովեցրել, ու դա է պատճառը, որ երեկվա հարցուպատասխանի ժամանակ Փաշինյանը որեւէ հարցի չի պատասխանել՝ ցույց տալու համար, թե իր հետ նախապես ոչինչ էլ չի հստակեցվում, իրենք պայմանավորվածություն չունեն»

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։: