ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՌԴ ՊՆ-ն ցուցադրել է՝ Ուկրաինայի ԶՈՒ հրամանատարական կետի ոչնչացումը Կա-52 ուղղաթիռներով

ՌԴ ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ՝ ցույց տալով Ուկրաինայի Զինված ուժերի հրամանատարական կետի ոչնչացումը բանակային ավիացիայի ուղղաթիռներից կառավարվող հրթիռներով։ Համապատասխան տեսանյութը եղել է Lenta.ru-ի տրամադրության տակ։

Տեսանյութի կադրերում երևում է, որ Ռուսաստանի օդատիեզերական ուժերի բանակային ավիացիայի ուղղաթիռները հակատանկային կառավարվող հրթիռով ավիահարված են հասցնում Ուկրաինայի զինված ուժերի հրամանատարական կետին։

Կա-52 ուղղաթիռներն ավելի քան յոթ հազար մետր հեռավորությունից «Վիխր» հակատանկային հրթիռային համակարգով ոչնչացրել են նշանակված թիրախները՝ չմտնելով հակառակորդի հակաօդային պաշտպանության հարվածային գոտի։

Հստակեցվում է, որ հատուկ գործողության ընթացքում բանակային ավիացիան կատարում է շարասյուների ուղեկցման, զրահատեխնիկայի ոչնչացման, զորքերի, ռազմական բեռների առաքման և ստորաբաժանումներին օդային աջակցության առաջադրանքներ։