Անցկացվել են կրակային պատրաստության պարապմունքներ

N զորամիավորման հրաձգարաններից մեկում ապրիլի 7-ին անցկացվել են կրակային պատրաստության գործնական պարապմունքներ։

Պարապմունքների ընթացքում զինծառայողները զարգացրել են հաստիքային զենքով կրակի վարման հմտությունները և հաջողությամբ խոցել կրակադաշտի շարժական ու անշարժ թիրախները: