Ճապոնիայում հայտնաբերվել է «Օմիկրոնի» նոր տեսակով վարակվելու առաջին դեպքը

Ճապոնիայում հայտնաբերվել է «Օմիկրոնի» նոր տեսակով վարակվելու առաջին դեպքը:

Ի դեպ, Առողջության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել է, որ «Օմիկրոն»-ի XE տեսակը համավարակի պատմության մեջ ամենավարակիչ տեսակն է։

Այս մասին հայտնում է «Ռիա Նովոստին»՝ հղում անելով ճապոնական NHK հեռուստալիքին: Պարզվում է, որ XE շտամով վիրուսը հայտնաբերվել է ԱՄՆ-ից ժամանած 30-ամյա կնոջ մոտ՝ Տոկիոյի մոտ գտնվող Նարիտա օդանավակայանի կարանտինային կետում։ Ճշգրիտ շտամը հնարավոր է եղել որոշել գենետիկ անալիզով:

Բժիշկներն առանձնացնում են երեք տարբեր տեսակներ, որոնք առաջացել են կորոնավիրուսի տարբեր շտամների՝ XD, XE և XF մուտացիաների արդյունքում։ Իսկ XD և XF շտամները «Դելտա»-ի և «Օմիկրոնի» BA.1 համակցությունն են, իսկ XE տեսակը դարձել է «Օմիկրոնի» BA.1 և BA.2 տարբերակներինը, որի գենոմի մեծ հատվածը պատկանում է վերջինին, այսինքն՝ «գաղտագողի-օմիկրոն»: