Ընդդիմադիր պատգամավորներն Արցախի դրոշը փակցրին իրենց սեղաններին

Քիչ առաջ ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները հայտնեցին, որ չեն մասնակցելու ԱԺ առօրյա նիստերին: «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանն իր ելույթում հայտնեց, որ ընդդիմադիր պատգամավորները մեկնում են Արցախ: Ելույթի ավարտին Օհանյանը Արցախի դրոշը փակցրեց ԱԺ ամբիոնին, ինչից հետո ընդդիմադիրները բոյկոտեցին նիստերը՝ լքելով ԱԺ դահլիճը:

Արցախի դրոշը իրենց սեղաններին փակցրեցին նաև մյուս ընդդիմադիրները, այնուհետև լքեցին դահլիճը՝ հայտարարելով, որ լինելու են այնտեղ, որտեղ երկրի առաջնային օրակարգն է: