Ցուցարարի վրա թքած ոստիկանի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել, հատ-հատ պատժվելու են․ Արամ Վարդևանյան

«Դիմադրություն» շարժման կազմակերպած անհնազանդության ակցիայի ժամանակ այսօր բերման ենթարկվող ցուցարարի վրա թքած ոստիկանի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել։ Այս մասին Ֆրանսիայի հրապարակում շարժման հանրահավաքի ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանը։

«Բազմաթիվ քաղաքացիներ դեպքից հետո ինձ՝ որպես իրավաբանի, հարցնում էին՝ եթե ոստիկանը կարող է նման արարք թույլ տալ ու մնալ անպատիժ, ուրեմն՝ քաղաքացի՞ն էլ կարող է թքել ոստիկանի վրա։ Տեղեկացնեմ ձեզ, հարգելի հայրենակիցներ՝ ոչ, մենք այդպիսի խնդիր չունենք, որովհետեւ այդ ոստիկանի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել, նա պատժվելու է ու հեռացվելու համակարգից։ Մյուսներն էլ հատ-հատ պատժվելու են։ Այն մոլորված ոստիկանը, որը կմտածի, որ այս պահին չի պատժվի, պատժվելու է»,- ընդգծեց Արամ Վարդեւանյանը։