ՀՀ ազգային ժողովն արտահերթ նիստ կգումարի հունիսի 3-ին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ստորագրել է արտահերթ նիստ գումարելու որոշում: Ըստ այդ որոշման՝ նիստը կգումարվի հունիսի 3-ին ժամը 16:00-ին:

Օրակարգում ընդգրկված է մեկ հարց՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների ներկայացրած «Հայ-ադրբեջանական եւ հայ-թուրքական հարաբերությունների կապակցությամբ» Ազգային ժողովի հայտարարության նախագիծը: