Անցկացրել են մարտավարական պարապմունքներ

N զորամիավորման հատուկ նշանակության ստորաբաժանումների զինծառայողները հունիսի 3-ին անցկացրել են մարտավարական պարապմունքներ։

Ըստ պարապմունքների սցենարի, զինծառայողները ներթափանցել են պայմանական հակառակորդի տեղակայման վայր, չեզոքացրել կենդանի ուժն ու առգրավել կարևոր փաստաթղթերը: