Բաքվում քննվել և մերժվել է Ռուբեն Վարդանյանի ձերբակալության որոշման դեմ բողոքը

Ադրբեջանում քննվել է Արցախի նախկին պետնախարար, ապօրինի կերպով ձերբակալված և Բաքու տեղափոխված Ռուբեն Վարդանյանի դիմումը:

Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ նշելով, որ պետական անվտանգության ծառայությունը շարունակում է Վարդանյանի դեմ հարուցված քրեական գործի քննությունը։

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Ռուբեն Վարդանյանի կալանքի ժամկետը Բաքվի Սաբաիլի շրջանային դատարանը երկարացրել է 4 ամսով։