Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունից Հայաստանի հավաքականը հայրենիք է վերադարձել 7 մեդալով

ՀԱՕԿ-ից հայտնում են. «Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունից Հայաստանի հավաքականը հայրենիք է վերադարձել 7 մեդալով՝ ընդհանուր թիմային հաշվարկով զբաղեցնելով 3-րդ տեղը:

Շնորհավորում ենք մեր մարզիկներին և մարզիչներին՝ տպավորիչ հաղթանակների կապակցությամբ»: