Ջո Բայդենը երկարացրել է պատժամիջոցները Բելառուսի իշխանությունների նկատմամբ

ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը երկարացրել Է պատժամիջոցների ռեժիմը Բելառուսի իշխանությունների նկատմամբ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Բելառուսի կառավարության առանձին անդամների եւ այլ անձանց գործողություններն ու քաղաքականությունը, ինչպես նաեւ բելառուսական ռեժիմի վնասակար գործունեությունն ու նախկինում արված չարաշահումները շարունակում են ոչ սովորական եւ չափազանց մեծ սպառնալիք ներկայացնել Միացյալ Նահանգների ազգային անվտանգության ու արտաքին քաղաքականության համար»,-ասվում Է Բայդենի կողմից ստորագրված հրամանագրի տեքստում, որը հրապարակում Է Սպիտակ տունը:

«Ուստի ես որոշել եմ, որ անհրաժեշտ Է շարունակել արտակարգ դրությունը երկրում, որը Բելառուսի նկատմամբ հայտարարվել Է նախագահի 13405 հրամանագրով»,-հավելել Է ԱՄՆ-ի նախագահը: Բելառուսի դեմ ամերիկյան պատժամիջոցները սահմանվել են նախագահ Ջորջ Բուշ-կրտսերի կողմից 2006 թվականին: 2006 թվականի հունիսի 16-ին ԱՄՆ-ի Կոնգրեսին հղված ուղերձում Բուշը կարգադրել Է սառեցնել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի եւ բելառուսցի ինը այլ բարձրաստիճան պաշտոնյանների ֆինանսական հաշվիները, ինչպես նաեւ ԱՄՆ-ի քաղաքացիներին արգելել Է նրանց հետ որեւԷ գործարք կատարել:

Պատժամիջոցների սահմանման համար պատճառ են դարձել Բելառուսում տեղի ունեցած նախագահական ընտրությունները, որոնք ԱՄՆ-ում եւ ԵՄ-ում ճանաչել են ոչ ժողովրդավարական: Ավելի ուշ, 2007-2008 թվականներին, Վաշինգտոնը տնտեսական բնույթի սահմանափակող միջոցներ Է մտցրել «Բելնեֆտեխիմ» կոնցեռնի նկատմամբ:

2015 թվականի հոկտեմբերին ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը դադարեցրել Է պատժամիջոցները «Բելնեֆտեխիմ» կոնցեռնի եւ նրա հետ կապված նավթաքիմիական ճյուղի ութ ձեռնարկությունների նկատմամբ: 2020 թվականի հունիսի 11-ին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը եւս մեկ տարով երկարացրել Է պատժամիջոցների գործողությունը բելառուսի մի շարք պաշտոնյաների նկատմամբ:

Համապատասխան փաստաթղթում ասվել Է, որ «Բելառուսի կառավարության որոշակի անդամների եւ այլ անձանց գործողություններն ու քաղաքականությունը շարունակում են ոչ սովորական եւ չափազանց մեծ սպառնալիք ստեղծել Միացյալ Նահանգների ազգային անվտանգության ու արտաքին քաղաքականության համար», տեղեկացնում Է «Ինտերֆաքս»-ը: