Հունիսի 26-ին՝ ժամը 07:40-ին, ոստիկանության հերթապահ մասում հաղորդում է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Ուլուբաբյան փողոցում տեղի է ունեցել վրաերթ:
Այս մասին տեղեկացնում է ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունը:
Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը՝ ժամը 07:30-ի սահմաններում, մայրաքաղաքի բնակիչ Ս. Վ-ն (ծնված 1991թ.), վարելով «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան, Ուլուբաբյան փողոցի թիվ 70 հասցեի դիմացի ճանապարհահատվածում վրաերթի է ենթարկել նույն փողոցի 60-ամյա բնակչուհի Լ. Գ-ին, որը տեղում մահացել է:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ քննչական կոմիտեն:
Կարդացեք նաև:
«Կարգին» չարաշահումներ՝ քաղաքապետարանում. «Ժողովուրդ»
Աշխարհի լռությունը, երկակի չափանիշների կիրառումը մարդու իրավունքների ոլորտում անթույլատրելի է.ԱԺ պատ...
ՔՊ- ն տեղափոխում է գրասենյակը. կդառնա ՀՀԿ-ի ու ՀՅԴ-ի հարևան. «Հրապարակ»
Ինչու հենց Վահե Հակոբյանն ու Իշխան Սաղաթելյանը. ՔՊ ցուցակում 10 անուն կա. «Ժողովուրդ»