ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ես տիկին Վարդապետյանին ընտրելու եմ նաև նրա համար, որ նա կին է․ Վիլեն Գաբրիելյան

Ազգային ժողովն այսօր՝ հունիսի 29-ին, ՀՀ գլխավոր դատախազ է ընտրում։ Այդ պաշտոնում խորհրդարանական մեծամասնությունը առաջադրել է Աննա Վարդապետյանի թեկնածությունը։

Մտքերի փոխանակության ժամին պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը հայտարարեց, որ Հայաստանում գործող համակարգերում ներսից մարդ նշանակելը 2018թ-ի հեղափոխությունից հետո ոչ նպատակահարմար է։
«Կարծում եմ տվյալ համակարգերը կարող են արդյունավետ աշխատեցնել և բարեփոխումների բերել միայն այն մարդիկ, որոնք համակարգից դուրս են, որոնք իհարկե մասնագետ են, պրոֆեսիոնալ են, ունեն պատկերացումներ և տեսլական այդ համակարգերի վերաբերյալ»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում: