Խոշոր հրդեհ Տավուշի մարզում

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ֊փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տաուշի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի Պառավաքարի հենակետից մեկ մարտական հաշվարկ։

ԱԻՆ-ից հայտնում են, որ պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Վարագավան գյուղի 4-րդ փողոցի տներից մեկի բակում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:28-ին, մարվել՝ 21։05-ին։ Այրվել է մոտ 200 հակ անասնակեր։