Արագածոտնում բախվել են Range Rover-ը, Mercedes-ն ու Opel-ը, կա վիրավոր

Այսօր՝ հուլիսի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Աշտարակ քաղաքի Ղ. Փարպեցու փողոցում բախվել են Արագածոտնի մարզի բնակիչներ՝ 27-ամյա Արծրուն Ա-ի վարած Mercedes մակնիշի, 32-ամյա Արսեն Ս-ի վարած Range Rover մակնիշի և Տավուշի մարզի բնակիչ՝ 47-ամյա Գագիկ Գ-ի վարած Opel մակնիշի ավտոմեքենաները, հայտնում է shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով վարորդներից Արծրուն Ա-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աշտարակ» ԲԿ։

Տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ ավագ քննիչ Համբարձումյանի գլխավորությամբ, ում կողմից նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Աշտարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք։