Հայ բռնցքամարտիկները մարզումներ են անցկացնում Վլադիկավկազում

Հայաստանի հավաքականի 8 անդամներեր ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանի նախաձեռնությամբ ֆիզպատրաստության հավաք են անցկացնում Վլադիկավկազում: Հայտնում է Հայաստանի բռցքամարտի ֆեդերացիան։

Հավաքին մասնակցում են Եվրոպայի փոխչեմպիոններ Արթուր Բազեյանն ու Ռաֆայել Հովհաննիսյանը, Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Նարեկ Մանասյանը, աշխարհի փոխչեմպիոն Դավիթ Չալոյանը, Եվրոպական խաղերի բրոնզե մեդալակիր Կարեն Տոնականյանը, մինչև 22 տարեկանների Եվրոպայի փոխչեմպիոն Ռուսլան Ասլիկյանը, նաև Գուրգեն Մադոյանը և Համլետ Ադամյանը:

Բռնցքամարտիկները ֆիզպատրաստության հավաքն անցնում են փորձառու մարզիչ Վիտալի Սլանովի գլխավորությամբ: Այսպիսի հավաքները շարունակական են լինելու, որին ներգրավվելու են նաև հավաքականի մյուս անդամները: