Պուտինն ու Լուկաշենկոն հեռախոսազրույց են ունեցել

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հեռախոսազրույց է ունեցել իր ռուս պաշտոնակցի՝ Վլադիմիր Պուտինի հետ։ «Այսօր առավոտյան Լուկաշենկոն և Պուտինը հեռախոսազրույց են ունեցել»,- ասված է հաղորդագրության մեջ։ Նախագահների զրույցի մանրամասները չեն հաղորդվում։

Նշենք, որ նախօրեին Ֆրանսպրես գործակալությանը տված հարցազրույցում Ալեքսանդր Լուկաշենկոն նշել էր, որ ուրբաթ՝ հուլիսի 22-ին նախատեսում է հեռախոսազրույց ունենալ Պուտինի հետ։