Հուլիսի 25-ի դրությամբ Հայաստանում պատվաստումների ընդհանուր թիվը 2 225 916 է

ՀՀ Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ շարունակվում է կորոնավիրուսի դեմ պատվաստումային գործընթացը:

Նշվում է, որ մինչ այժմ պատվաստում է ստացել 2 225 916 քաղաքացի: Նրանցից առաջին դեղաչափն ստացել է 1 141 151-ը, ամբողջական պատվաստվել է 1 017 հազար 950-ը, իսկ խթանիչ (բուստեր) դեղաչափն ստացել է 62007 քաղաքացի: