գոստոսի 1-ին, ժամը 03։52-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գյումրի քաղաքի երկաթգծի կայարանում գտնվող պահեստային շինության տանիքում։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ին և քաղաքապետարանին պատկանող «Կայարանամերձ» հրապարակում գտնվող օժանդակ շինությունների տանիքում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 05:17-ին, մարվել՝ 07:03-ին: Այրվել են «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ին պատկանող պահեստների տանիքը (մոտ 30 քմ), քաղաքապետարանին պատկանող շինության տանիքից մոտ 15 քմ, ոչ բնակելի տնակի ինքնաշեն հատվածը (մոտ 70 քմ) և տնակից մոտ 10 քմ։
Կարդացեք նաև:
ՔՊ-ն զբաղված է համագումարի աշխատանքներով. «Հրապարակ»
Մեկ օրում բացահայտվել է 100 հանցագործություն. հայտնաբերվել է 1 անհետ կորած, 6 հետախուզվող
ՄԱԿ-ը Ադրբեջանին և ՀՀ-ին զսպվածության կոչ է արել ԼՂ-ում իրավիճակի սրման ֆոնին
2 փեսաներին պատերազմում կորցնելու հետևանքով Վարդենիսում կինը փորձել է վերջ տալ կյանքին. ինչ է կատարվ...