Երբ կենսագրությունը արժևորվում է կատարած գործով

Կենսագրությունը տարիներով  չէ, այլ գործերով են չափում։ Եվ այդ իմաստով դժվար է
ասել, թե քանի տարեկան դարձավ վաստակաշատ մանկավարժ Գայանե Սողոմոնյանը։
Նա կրթության այն երախտավորներից է, ում ներդրումը կրթության ոլորտում դժվար է
չափել ապրած տարիներով։ Անհանգիստ ու պրպտուն իր էությամբ նա անխոնջ եռանդով
իր գիտական հետաքրքրությունները, ժամանակն ու կյանքը ծառայեցրել և ծառայեցնում
է մատաղ սերնդի կրթության ու դաստիարակության գործին նախ՝ որպես Երևանի թիվ 62
դպրոցի տնօրեն, ապա՝ 2009-2017թթ., Երևանի քաղաքապետարանի հանրակրթության
վարչության պետ՝ միաժամանակ դասավանդելով ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի
Տպագիր և հեռարձակվող լրատվամիջոցների ամբիոնում։ Նրա գործունեության մասին են
խոսում ոչ միայն պետական պարգևները՝ Հհ ԿԳ նախարարի մեդալ, ՀՀ ԱԺ նախագահի
մեդալ, ՀՀ վաստակավոր մանկավարժ, Արցախի Երախտագիտության մեդալ, այլև իր
բազմաթիվ սաների սերն ու հարգանքը, որ ոչ մի մեդալով չափելի չէ։
Blic.am-ը միանում է վաստակաշատ մանկավարժի ծննդյան տարելիցի կապակցությամբ
հնչող բազմաթիվ շնորհավորանքներին և մաղթում լավագույնը…