Նիկոլ Փաշինյանը ժամանել է «Սուրմալու» առեւտրի կենտրոն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ ժամանել է «Սուրմալու» առեւտրի կենտրոն, որտեղ երեկ՝ օգոստոսի 14-ին, ուժեղ պայթյուն է տեղի ունեցել։ Փաշինյանին դեպքի վայրում դիմավորեց Երեւանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։ Հիշեցնենք, որ երեկ՝ ժամը 13։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Սուրմալու» առեւտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն։ Ըստ նախնական տվյալների՝ տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ։ Պայթյունի հետևանքով կա 6 զոհ, որից մեկի ինքնությունը պարզված չէ, վիրավորների թիվն անցնում է 6 տասնյակից