Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում`

Ապրիլի 6-ի ցերեկը, 9-ի ուշ երեկոյան ժամերին առանձին շրջաններում, 7-8-ը, 10-11-ը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, հնարավոր է նաև ամպրոպ: Ապրիլի 9-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավարևմտյան՝ 3-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանն ապրիլի 6-8-ն աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով։

Երևան քաղաքում

Ապրիլի 6-ի ցերեկը, 7-ին, 9-ի ուշ երեկոյան, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ 8-ին, 10-11-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև: Ապրիլի 9-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։