Զորամասի բուժծառայության պետն ապօրինի ձեռք է բերել տրամադոլ տեսակի դեղի 50 սրվակ և իրացրել պաշտոնատար անձի. ԱՀ ԱԱԾ

022 թ. հոկտեմբերին Արցախի ազգային անվտանգության ծառայության կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքներով բացահայտվել է պաշտոնատար անձանց կողմից խոշոր չափով հոգեմետ նյութի ապօրինի շրջանառության դեպք:

ԱՀ ԱԱԾ-ից տեղեկացնում են, որ պարզվել է, որ N զորամասի բուժծառայության պետը 2022 թ. հունվար ամսից մինչև հոկտեմբեր ամիսն ընկած ժամանակահատվածում ապօրինի ձեռք է բերել խոշոր չափի հոգեմետ նյութ պարունակող տրամադոլ տեսակի դեղի 50 սրվակ և այն իրացրել մեկ այլ պաշտոնատար անձի:

Դեպքի առթիվ նախապատրաստված նյութերի հիման վրա Արցախի ազգային անվտանգության ծառայությունում հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է ըստ ենթակայության՝ նախաքննության կատարման համար: