Խաչմաչ համայնքում անասնագոմ են հրկիզել՝ պատճառելով 14 մլն դրամի վնաս

ԱՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության Մարտակերտի շրջանի քննչական բաժնում վարույթ է ընդունվել 2022թ. սեպտեմբերի 13-ին անհայտ անձի կողմից ԱՀ Ասկերանի շրջանի Խաչմաչ համայնքի վարչական տարածքում տեղակայված Ա. Ս.-ին պատկանող անասնագոմը հրկիզելու և վերջինիս առանձնապես խոշոր չափերի հասնող 14.000․000 ՀՀ դրամի գույքային վնաս պատճառելու դեպքի առթիվ ԱՀ քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցված քրեական գործը:

Նախաքննությունը շարունակվում է: