Պապիկյանը հանդիպել է ԱՄԷ պաշտպանության պետնախարար Մոհամմադ Ահմադ ալ Բովարդիի հետ․ քննարկվել են ռազմական զարգացումները

Փետրվարի 21-ին Արաբական Միացյալ Էմիրություններ կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է ԱՄԷ պաշտպանության պետնախարար Մոհամմադ Ահմադ ալ Բովարդիի հետ:

Նշվում է, որ հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ ԲՏԱ նախարար Ռոբերտ Խաչատրյանը:

Քննարկվել են ՀՀ և ԱՄէ միջև ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության ներկա ընթացքն ու զարգացման հեռանկարները:

Հանդիպման ավարտին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ԱՄԷ պաշտպանության պետնախարարին հրավիրել է Հայաստանի Հանրապետություն: