Երբ բժշկին վստահում և հավատում են փոքրիկները

ԱՄՆ-ի Գլենդել քաղաքի Kids TEEN Dental Plass  ատամնաբուժական կլինիկայի  մանկական ատամնաբույժ Վիկտորիա Մուրադյանը /Doktor Viktoria Muradyan/ երկար տարիներ աշխատում է  նաև մանկահասակ տարիքի երեխաների հետ: Իսկ ինչպես հայտնի է  փոքրիկների հետ աշխատանքը ամենադժվարինն ու պատասխանատուն է, և պահանջում է  առաջին հերթին գտնել երեխայի սիրտը տանող ճանապարհը: Փոքրիկները փորձառու բժշկուհուն  վստահում են հենց առաջին հանդիպումից, վստահում են անվերապահորեն:

Հարգելի խմբագրություն, ցանկանում եմ  ձեր լրատվամիջոցով շնորհակալություն հայտնել բժշկուհի Վիկտորիա Մուրադյանին՝ երեխաներիս հանդեպ ցուցաբերած ջերմ ու հոգատար վերաբերմունքի համար: Բժշկուհին մասնագիտական հմտություններին զուգահեռ,  ունի  բալիկների հետ աշխատելու իր սեփական բանաձևը և այնքան նրբորեն է նախապատրաստում  երեխային, որ նա մոռանում է ատամնաբույժին դիմելու նախօրոք ունեցած վախերը: Բժշկուհի Վիկտորիա Մուրադյանի մոտից թե բալիկները, թե ծնողները հեռանում են երախտիքի մեծ զգացումով՝ իրենց հետ տանելով առողջ ատամնաշար և գեղեցիկ ժպիտ ունենալու բժշկուհու խորհուրդները:

Շնորհակալություն եմ ուզում հայտնել նաև բժշկուհի Անիին/Dr Ani / և անեստեզիոլոգ Քինգին /Dr.Qing/

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նաև  Kids TEEN Dental Plass  ատամնաբուժական կլինիկայի տնօրինությանը՝ կլինիկայում նման բարձրակարգ մասնագետներ   ունենալու և նրանց  աշխատանքը  ըստ արժանվույն գնահատելու համար:

Լիլիթ Ավետիսյան