«Վարդանանք» կրթօջախում յուրահատուկ միջավայր է` ուսուցչական կազմի բարձր պրոֆեսիոնալիզմի և անկեղծ սիրո շնորհիվ

Ազգային Ժողովի նախկին պատգամավոր Նաիրա Կարապետյանը սոցիալական ցանցի իր էջում այսպիսի գրառում է կատարել.
-Մեր շատ սիրելի «Վարդանանք» կրթահամալիրը ԺԵՍՏ Հոգեբանական Կենտրոնի հետ միասին շատ նուրբ և կարևոր խնդրի շուրջ՝ ուսուցիչ – աշակերտ – ծնող կապի ընկալմանը, ստեղծմանն ու ամրապնդմանը միտված բավականին ծավալուն աշխատանք էին կատարել:
Դատելով դպրոցում տիրող միջավայրից, վստահ եմ, որ «Վարդանանքցիները» ապագայում լինելու են ճաշակ թելադրող և բարդ որոշումներում արագ կողմնորոշվող, մեր երկրի ապագայի համար մեծ ներդրում անող հայրենասեր անհատներ:
Ինչու՞: Որովհետև դպրոց մուտք գործելուն պես նրանց շուրջ ստեղծվում է յուրահատուկ միջավայր, որտեղ հաշվի է առնվում ամեն ինչ, որպեսզի երեխան իրեն զգա ՄԱՐԴ; որտեղ նրան պարուրում է սեր; որտեղ նրան ոչ միայն գիտելիք են տալիս, այլև օգնում են ինքնաբացահայտվել: Եվ սա հնարավոր է դառնում տնօրինության և ուսուցչական կազմի բարձր պրոֆեսիոնալիզմի և անկեղծ սիրո շնորհիվ:
Իսկ «Ժեստի» հետ միասին նաև բացահայտվում են հնարավոր թաքնված խոչընդոտները և տրվում ուղիներ դրանց հաղթահարման համար:
Ձևափոխելով հայտնի ասացվածքը, ուզում եմ շեշտել, որ մեր երեխաները «Վարդանանք» շտապում են սիրով, տուն վերադառնում՝ վառվող աչքերով:
Վաստահ եմ, դպրոցի տնօրինությունը ի դեմս Gayane Soghomonyan-ի և Shushan Zaqaryan դեռ շատ առիթներ է ունենալու հպարտանալու իրենց յուրաքանչյուր սանով:
Հ.Գ. Աղջիկս առանձնահատուկ հպարտ է՝ լավագույն ուսուցիչ է ընտրվել իր սիրելի ուսուցչուհի Laura Khachatryan-ը, իսկ լավագույն մասնակից-ծնող՝ ես)))
Հ.Հ.Գ. Անհամեստորեն նշեմ, որ հայրս չսխալվեց – երբ ընտրում էինք Արիանայի դպրոցը, նա ասաց, որ երկար մտածելու բան չկա – Գայանե Սողոմոնյանից լավ ոլորտին տիրապետող պարզապես չկա:
Պապ ջան, ճիշտ ես, ամեն օր համոզվում ենք: