Արամ Վարդևանյանը վայր է դնում պատգամավորական մանդատը

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը վայր է դնում մանդատը. այս մասին նա հայտնեց սոցցանցի իր էջում՝ գրառում կատարելով. «Այսօր ներկայացնելու եմ պատգամավորի մանդատից հրաժարվելու իմ դիմումը: Այս մասին պարզ ու անկեղծ քննարկում եմ ունեցել գործընկերներիս հետ: Սա իմ անձնական որոշումն է՝ հարգելով, իհարկե, գործընկերներիս քայլերն ու գործողությունները։ Ուժերիս ներածին չափ աջակցելու եմ պատգամավոր ընկերներիս և մեր գործընկերներին»: