ՔՊ-ականները նիստ են արել. ինչ հարցեր են քննարկվել Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում հունվարի 3-ինտեղի է ունեցել վարչության նիստ, որը վարել է վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղորդագրության համաձայն, ամփոփվել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Կենտրոնի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահի ընտրությունները, որոնց արդյունքում խորհրդի նախագահ էր ընտրվել Սամվել Եղիազարյանը։

Քննարկվել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության տարածքային կազմակերպությունների խորհուրդների և նախաձեռնողի նիստերի կազմակերպման հետ կապված և այլ ընթացիկ հարցեր։