Ուֆայում խոշոր հրդեհի վայրում հայտնաբերել են մարդկանց մարմիններ

Փրկարարները երկու մարդու դի են հայտնաբերել Ուֆայում եռահարկ փայտե տանը բռնկված խոշոր հրդեհի վայրում, հաղորդում է Բաշկիրիայի ԱԻՆ գլխավոր վարչությունը:

Կիրակի երեկոյան Ուֆայի քաղաքապետ Ռատմիր Մավլիևը հայտնել է, որ Սազոնով փողոցում այրվող եռահարկ փայտե տան 25 բնակիչներ մնացել են դրսում։ Նրանց կտրամադրվի ժամանակավոր կացարան։ Ավելի ուշ փրկարարները հայտնել են մեկ տուժածի մասին. կինը մարմնական վնասվածքներ է ստացել ինքնատարհանման ժամանակ, նրան տեղափոխել են հիվանդանոց։

«Հրդեհի վայրի վերլուծության ընթացքում ժամը 6.00-ի (Մոսկվայի ժամանակով 4.00) դրությամբ հայտնաբերվել են երկու մահացածների դիակների մնացորդներ»,- երկուշաբթի առավոտյան հայտնել են տարածաշրջանի ԱԻՆ գլխավոր վարչությունից։