Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։
Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար:
Սպիտակի ոլորանները դժվարանցանելի է բեռնատարների համար։
Արագածոտնի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։
Շիրակի մարզում, Հրազդան, Չարենցավան, Եղվարդ, Քաջարան, Ջերմուկ, Վայք, Սպիտակ, Աշտարակ, Ապարան քաղաքներում, Գորայք-«Զանգեր» կոչվող հատվածում և Վարդենյաց լեռնանցքում տեղում է ձյուն։
Վարդենյաց լեռնանցքում մառախուղ է։
Կարդացեք նաև:
7 մլն 700 հազար դրամ՝ համերգի համար. «Հրապարակ»
«Հետևողական եմ լինելու հարցի համապարփակ կարգավորմանը. մարդկանց իրավունքները չպետք է խախտվեն». Թագուհ...
ԱՄՆ-ն կշարունակի նպաստել ՀՀ-ում բարեփոխումների իրականացմանը. վարչապետն ընդունել է նորանշանակ դեսպանի...
Հայաստանի ու Ադրբեջանի փոխվարչապետերի հաջորդ հանդիպումը կկայանա Բրյուսելում. «Ժողովուրդ»