«Ռեալը» հույսեր չի կապում Բենզեմայի հետ

Մադրիդի «Ռեալը» դիտարկում է «Տոտենհեմի» բրազիլացի հարձակվող Ռիշարլիսոնին և «Յուվենտուսի» հարձակվող Դուշան Վլախովիչին ձեռքբերելու տարբերակները:

Վերջերս թիմի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին հայտարարել էր, որ մադրիդցիների գլխավոր աստղ Կարիմ Բենզեման երկարաձգել է պայմանագիրն ակումբի հետ մինչև 2023/24 մրցաշրջանի ավարտը, սակայն ֆրանսիացին 35 տարեկան է և հաճախակի է վնասվածքներ ստանում: Բացի դրանից, սպասվում է, որ ամռանը Մարիանո Դիասը կհեռանա: Այդ պատճառով Ռիշարլիսոնն ու Վլախովիչը մադրիդցիների համար առաջնային նպատակներ կլինեն: