7 մեքենա արգելափակվել էր

Փետրվարի 26-27-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 7 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ:

ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ մասնավորապես՝ Ծաղկաձոր, Ջերմուկ, Սևան քաղաքներում և Արագածոտնի մարզի Եղիպատրուշ, Լոռու մարզի Բովաձոր, Կոտայքի մարզի Թեղենիք գյուղերում:

Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա և 20 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն: