Մխիթարյանի գնահատականը «Բոլոնիայի» դեմ խաղում

Ինչպես տեղեկացրել էինք, Իտալիայի առաջնության 24-րդ տուրում Միլանի «Ինտերը», որի կազմում ելույթ է ունենում Հենրիխ Մխիթարյանը, արտագնա խաղում նվազագույն հաշվով պարտվել է «Բոլոնիային»:

Հեղինակավոր WhoScored վիճակագրական ռեսուրսը ներկայացրել է խաղին մասնակցած ֆուտբոլիստների գնահատականները: Հայ կիսապաշտպանի խաղը գնահատվել է 6 միավոր (10 հնարավորից):
Հանդիպման լավագույն խաղացող է ճանաչվել տանտերերի պաշտպան Անդրեա Կամբյազոն, որի խաղը գնահատվել է 7,9 միավոր:

Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը խաղադաշտ էր դուրս եկել Իտալիայի փոխչեմպիոնի մեկնարկային կազմում և փոխարինվել 64-րդ րոպեին՝ տեղը զիջելով կիսապաշտպան Նիկոլո Բարելային: