ՔՊ-ական նախկին պատգամավորը՝ Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի նախագահ

ՀՀ նախագահի որոշմամբ՝«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախկին պատգամավոր Արթուր Դավթյանը նշանակվել է Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի նախագահ։

Վահագն Խաչատուրյանի հրամանագիրը հրապարակվել է ՀՀ նախագահի պաշտոնական կայքում։

«Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի քաղաքացիական գործերի քննության դատական կազմի դատավոր Արթուր Դավթյանին Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի նախագահ նշանակել վեց տարի ժամկետով»,- ասվում է որոշման մեջ: