Ռուսաստանում ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել

Կամչատկայում 6,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, ասվում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղի կայքի թարմացված տվյալներից։

Հեռավորությունը Պետրոպավլովսկ-Կամչատսկից 48 կիլոմետր է, խորությունը՝ 99,5։

Բուն Պետրոպավլովսկ-Կամչատսկիում, ականատեսների վկայությամբ, պատերը ցնցվել են, պատուհանները դղրդացել են, որոշ բնակիչներ դուրս են վազել շենքերից։

Ինչպես հայտնում է ԿամչատկԷեներգոն, քաղաքի մի քանի շրջաններ մնացել են առանց էլեկտրաէներգիայի այն բանից հետո, երբ տուրբինային գեներատորներից մեկն անջատվել է թրթռումից պաշտպանվելու համար: Էլեկտրամատակարարումը վերականգնվել է 23 րոպեում։

Ըստ Կամչատկայի երկրամասի ԱԻՆ գլխավոր վարչության մամուլի ծառայության՝ ցունամիի վտանգի մասին չի հայտարարվել։