ՖՈՏՈ. Եվրախորհրդարանում Թագուհի Թովմասյանին են փոխանցել հայտարարություն Լաչինի միջանցքի վերաբերյալ

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը սոցցանցի իր էջում գրում է. «Հարավային Կովկասի հետ հարաբերությունների հարցերով պատվիրակության ղեկավար Մարինա Կալյուրանդը, Եվրոպական խորհրդարանի՝ Հայաստանի հարցերով մշտական զեկուցող Անդրեյ Կովաչևը և Եվրոպական խորհրդարանի՝ Ադրբեջանի հարցերով մշտական զեկուցող Զելջանա Զովկոն երեկ համատեղ հայտարարություն են ընդունել Լաչինի միջանցքի վերաբերյալ Ադրբեջանի կողմից իր միջազգային պարտավորությունների կոպտագույն խախտման վերաբերյալ։

Քիչ առաջ տիկին Մարինա Կալյուրանդն /Marina Kaljurand/ ինձ փոխանցեց հայտարարության տեքստը, որը ներկայացնում եմ ստորև.
«Մենք արտահայտում ենք մեր խիստ մտահոգությունը 2020թ. ապրիլի 23-ին Լաչինի միջանցքում Ադրբեջանի կողմից անցակետի տեղադրման վերաբերյալ։ Սա կարող է ունենալ հնարավոր բացասական հետևանքներ և դիտվել որպես 2020թ. նոյեմբերի 9-ի հրադադարի հայտարարության պարզ խախտում, ինչպես նաև Արդարադատության միջազգային դատարանի՝ 2023թ. փետրվարի 22-ի պարտադիր բնույթ կրող որոշման խախտման դրսևորում, որը պարտադրում է Ադրբեջանին ձեռնարկել իր տրամադրության տակ գտնվող բոլոր միջոցները՝ ապահովելու մարդկանց, բեռների և փոխադրամիջոցների անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքի երկայնքով՝ 2 ուղղություններով։