Սպասվում է անձրև ու կարկուտ. ցրտելու է 4-5 աստիճանով

Հանրապետության տարածքում ապրիլի 29-ի ցերեկը, 30-ին, մայիսի 1-3-ը շրջանների զգալի մասում, 4-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ։ Առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ։

Քամին՝ հարավարևելյան՝ 5-7 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանն ապրիլի 30-ին կնվազի 4-6 աստիճանով։

Երեւանում ապրիլի 29-ի ցերեկը, 30-ին, մայիսի 1-3-ը, 4-ի գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ։