Ադրբեջանի զինված ուժերը այսուհետ կմասնակցեն երկրի ներսում հասարակական կարգի պահպանման գործողություններին:
Ինչպես հաղորդում է Minval.az-ը, այս մասին դրույթը ներառվել է«Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի մասին» օրինագծի 4-րդ հոդվածում:
Հոդվածում ասվում է, որ զինված ուժերը մասնակցում են քաղաքական կայունության, սահմանադրական կարգի, հասարակական կարգ ու կանոնի ու երկրի ներսում անվտանգության պահպանմանը:
Օրինագիծը քննարկման կդրվի դեկտեմբերի 15-ին:
Օրինագծի ընդունման պարագայում ստացվում է, որ ադրբեջանական բանակն այսուհետ մասնակցելու է ցույցերի ցրման գործողություններին:
Կարդացեք նաև:
ՊՆ-ն արդարացնում է ադրբեջանցիներին․ «Ժողովուրդ»
Ադրբեջանին հետաքրքրում է այն հատվածի վերադարձը, որը մնացել է հայկական կողմում. ռուս ռազմական վերլուծ...
Քիչ առաջ Փառուխի և Քարագլխի բարձունքի մոտ ադրբեջանական ԶՈՒ-ն անհաջող հարձակման փորձ է կատարել․ Արտակ...
Արցախը Հայաստանի հետ կապող միջանցքում ադրբեջանական հենակետ տեղադրելու մասին լուրերը կեղծ են. Արցախի ...