Առաջիկայում օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի

Օգոստոսի 15-19-ը Երևանում, Արարատյան դաշտում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի նախալեռնային հատվածում, Սյունիքի և Տավուշի հովիտներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։

Այս մասին տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը՝ նշելով, որ օդի ջերմաստիճանն օգոստոսի 18-20-ն աստիճանաբար կնվազի 3-5, Լոռում, Տավուշում, Սյունիքում և Լեռնային Ղարաբաղում՝ 6-8 աստիճանով։

Երևանում օգոստոսի 15-ի ցերեկը, օգոստոսի 16-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 20-ի երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 15-ին, 17-20-ի երեկոյան ժամերին կդիտվի քամու ուժգնացում՝ 10-13մ/վ արագությամբ։

Մարզերում օգոստոսի 15-ի ցերեկը, օգոստոսի 16-ին, 17-ին, 19-ին կլինի առանց տեղումների եղանակ։

Oգոստոսի 18-ին և 20-ին՝ կեսօրից հետո, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Քամին՝ հարավարևելյան՝ 2-3մ/վ, օգոստոսի 15-20-ն Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Արմավիրում երեկոյան ժամերին, օգոստոսի 15-17-ը սպասվում է քամու ուժգնացում 10-14մ/վ, օգոստոսի 18-ին, 19-ին և ամպրոպի ժամանակ՝ 15-18մ/վ արագությամբ։