Այսօր և վաղն ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը կլինի նորմայից բարձր

Օգոստոսի 16-19-ը Երևանում, Արարատյան դաշտում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի նախալեռնային հատվածում, Սյունիքի և Տավուշի հովիտներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։

Օգոստոսի 16-ին և 17-ին ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը, պայմանավորված բարձր ջերմային ֆոնով, հանրապետությունում սպասվում է նորմայից բարձր:

Խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից: