Սպասվում է անձրև և ամպրոպ. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը

Օգոստոսի 18-19-ին Երևանում, Արարատյան դաշտում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի նախալեռնային հատվածում, Սյունիքի և Տավուշի հովիտներում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի։

Երևան քաղաքում oգոստոսի 19-20-ին, 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 20-22-ին երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 18-23-ին՝ երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում 12-15մ/վրկ արագությամբ։

Հանրապետության տարածքում oգոստոսի 18-20-ին, 23-ին կեսօրից հետո, 20-ին գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ։

Քամին՝ արևմտյան 2-4 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-18 մ/վրկ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն օգոստոսի 18-20-ին աստիճանաբար կնվազի 3-4 աստիճանով։