Սպասվում է առանց տեղումների եղանակ

Երևանում  սեպտեմբերի 22-ին, 23-ին, 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Սեպտեմբերի 24-ի երեկոյան ժամերին, 25-ի գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։
Սեպտեմբերի 21-ի և 22-ի երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 10-13մ/վ, սեպտեմբերի 23-25-ը՝ 13-16մ/վ արագությամբ։

Հանրապետության տարածքում  սեպտեմբերի 22-25-ն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է նաև մառախուղ։
Սեպտեմբերի 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հարավարևելյան 3-4մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-20մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Լեռնային Ղարաբաղում սպասվում է առանց տեղումների եղանակ։