Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով

Երևանում հոկտեմբերի 6-8-ը, 9-ի գիշերը, 10-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 9-ի ցերեկը, 10-ի գիշերը սպասվում է անձրև։ Հոկտեմբերի 9-ին սպասվում է քամու ուժգնացում ՝ 15-18մ/վ արագությամբ։

Մարզերում հոկտեմբերի 6-8-ը, 9-ի գիշերը, 10-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 9-ի ցերեկը, 10-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, առանձին շրջաններում՝ մառախուղ։ Քամին՝ արևմտյան 2-4մ/վ, հոկտեմբերի 8-ին առաձնին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում 15-18մ/վ, հոկտեմբերի 9-ին՝ 18-22մ/վ արագությամբ։

Հոկտեմբերի 5-7-ի ցերեկն օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով։

Լեռնային Ղարաբաղում այսօր  սպասվում է առանց տեղումների եղանակ։