1.5 տ առավելագույն բեռնվածությամբ բեռնատարների մուտքը կարգելվի․ Հայկ Կոստանյան

Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը սոցցանցի իր էջում հայտնել է․

«Կից ներկայացվող սխեմայի համաձայն՝ քաղաքապետարանի նախաձեռնությամբ Երևանի նշված հատվածներում առաջիկայում կարգելվի 1.5 տ առավելագույն բեռնվածությամբ բեռնատարների մուտքը:

Արգելքը կգործի առավոտյան ժամը 7:00-ից մինչև երեկոյան 21:00:

Ճանապարհային նշաններին չենթարկվելն առաջացնում է տուգանք 5000 ՀՀ դրամի չափով, համաձայն «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրնեսգրքի 124-րդ հոդվածի»,- գրել է նա։