Հաջորդ շաբաթ ԱԺ մշտական հանձնաժողովները նիստեր կանեն

Հաջորդ շաբաթ ԱԺ մշտական հանձնաժողովները նիստեր կանեն:
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը նիստ կանի երկուշաբթի: Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը նիստեր կգումարի փետրվարի 20-ին. նույն օրը նիստ կանի ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը և Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը, իսկ հաջորդ օրը ՝ փետրվարի 21-ին, նիստեր կանեն Տնտեսական հարցերի մշտական և Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովները:

ԱԺ հերթական նիստերը կմեկնարկեն արդեն փետրվարի 27-ին։