Առանձին շրջաններում սպասվում են տեղումներ

Երևանում փետրվարի 20-ի գիշերը, 22-23-ին երեկոյան ժամերին և գիշերը հնարավոր է կարճատև անձրև։ Փետրվարի 20-ի ցերեկը, 21-ին և 24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Մարզերում փետրվարի 20-ին, 22-23-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և լեռնային շրջաններում` թաց ձյան տեսքով: Փետրվարի 21-ին և 24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հյուսիսարևմտյան 2-5մ/վ:

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։