ՔՊ պատգամավորը խորհրդարանական ընդդիմությանը թափառախումբ է անվանում

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը սոցցանցի իր էջում հայտարարություն է տարածել․

«Դաշնակցական Գառնիկ Դանիելյանը քաղաքական բայղուշության ժանրը դեռ նորմալ չյուրացրած որոշել է անցում կատարել հիմա էլ ապաքաղաքական սյուրռեալիզմի ժանրին: Որոշել է փոխել Սահմանադրությունը ընդդիմության երկքաղաքացի կղեր առաջնորդին վարչապետ դառնալու իրավական հնարավորություն ընձեռելու համար: Մնում է հասկանալ, թե ինչպես է 36 ստորագրություն հավաքելու ունակություն չունեցող թափառախումբն ապահովելու Սահմանադրության փոփոխության համար անհրաժեշտ 72 ձայն:

Խոսել չգիտեք, չխոսել է՞լ չգիտեք»։