Շնորհակալություն, Բժիշկ

Բժիշկ լինելը սոսկ մասնագիտություն չէ, այլ կոչում, որին արժանանում են նվիրոււմի ու տքնաջան աշխատանքի շնորհիվ:  Vicmed  կլինիկայի ղեկավար, պլաստիկ վիրաբույժ  Աշոտ Թորոսյանը կոչումով բժիշկ է,  իր գործի անմնացորդ նվիրյալը, ում հավատում ու վստահում են նրան դիմող բոլոր բուժառուները: Երկար տարիների փորձառություն ունեցող  բժիշկն  իր կատարած աշխատանքով և բուժառուների հանդեպ սրտացավ վերաբերմունքով մեծ վստահություն  է վայելում: Այս առումով կարևոր է հատկապես պլաստիկ վիրաբույժի  գրագիտությունն ու մասնագիտական հմտություններին տիրապետելու արհեստավարժությունը։ Հատկանիշներ, որոնք ըստ արժանվույն կարևորում է Աշոտ Թորոսյանը: Բժիշկ,ով կրելով մասնագիտական ու մարդկային բարձր որակներ՝ խստագույն պատասխանատվությամբ է մոտենում իր գործին, մշտապես հետևելով դիմածնոտային վիրաբուժության  ոլորտում գիտական նորարարարություններին ու արդիականացման միտումներին։ Հենց մասնագիտական նախանձախնդրության արդյունք է այն, որ մարդիկ  կլինիկայից հեռանում են շնորհակալության մեծ զգացումով:

Հարգարժան խմբագրություն, ցանկանում եմ ձեր լրատվամիջոցով շնորհակալություն հայտնել  Vicmed կլինիկային՝ ի դեմս ղեկավար Աշոտ Թորոսյանի:

Առանձնահատուկ շնորհակալություն նաև անեսթեզիոլոգ Սրբուհի Միքայելյանին՝ ՝պրոֆեսիոնալիզմի  և հոգեբանական աջակցության համար:

Շնորհակալություն նաև   կլինիկայի ողջ անձնակազմին՝ ՝ անխոնջ նվիրումի,  կատարած աշխատանքին մեծ պատասխանատվությամբ վերաբերվելու համար:

Անյուտա Աթոյան