Երբ բժշկի աշխատանքը անմնացորդ նվիրում է

Երբեմն դժվար է խոսքեր գտնել՝ բնութագրելու մարդկանց, ովքեր իրենց մասնագիտական ու մարդկային բարձր որակները համատեղում են զարմանալի ներդաշնակությամբ։ Երբեմն նույնիսկ դժվար է ասել շնորհակալություն, որովհետև նրանք իրենց գործն անում են այնպիսի անկեղծ սրտացավությամբ ու նվիրումով, որ խոսքերն ավելորդ են։

Հոգատար, սրտացավ, մարդասեր, իր գործի նվիրյալ ու գիտակ և այս ամենի հետ մեկտեղ անսահման համեստ. այս հատկանիշները միայն ընդհանուր գծերով են բնորոշում բժշկուհի Գայանե Վարդանյանին, ում մարդկային բարձր հատկանիշները միայն լրացնում են բժշկի նրա կերպարը։

Իմ խոսքերը կարող են հաստատել այն հիվանդները, ովքեր հույսով ու հավատով են դիմում  «Աստղիկ» բժշկական կենտրոնի նյարդաբանական բաժանմունքի ղեկավար Գայանե    Վարդանյանին  ու հրաժեշտ են տալիս երախտիքի ու շնորհակալության անմեկնելի զգացումով։

Անսահման երախտիքով ցանկանում եմ ասել՝ սիրելի բժշկուհի, Դուք Ձեր կենսակերպով ու աշխատաոճով վաղուց եք փաստել , որ   Ձեր աշխատանքը կատարելիս  երբեք հաշվի չեք առնում հոգնությունն ու ժամանակը: Շնորհակալություն, որ մեր կողքին կան  Ձեզ նման հմուտ ու փորձառու մասնագետներ, ովքեր ջանք ու եռանդ չեն խնայում իրենց դիմող հիվանդներին օգնելու և նրանց բուժումը բարձր մակարդակով իրականացնելու համար:

Շնորհակալություն նաև «Աստղիկ» բկ-ի Անոթների գերձայնային հետազոտման ծառայության ղեկավար Գայանե Գյուլումյանին՝մասնագիտական պրոֆեսիոնալիզմի և բուժառուների հանդեպ սրտացավ վերաբերմունքի համար:

Առանձնահատուկ շնորհակալությունս՝ «Աստղիկ» բկ-ի տնօրեն Ասատուր Ասատրյանին՝ բժշկական կենտրոնի աշխատանքները պատշաճորեն կազմակերպելու և պրոֆեսիոնալ բժիշկների աշխատանքը արժևորելու համար:

Լիլիթ Ավետիսյան